Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վկայում են, որ վերջինս չի համակերպվում ԼՂ կորստի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2012 15:10

Ադրբեջանը հստակ պատկերացնում է, որ Լեռնային Ղարաբաղն այլեւս Ադրբեջանի մաս չէ, եւ վերջինիս վերադարձի միակ ուղին Ադրբեջանը ռազմական ուժի կիրառման մեջ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Դավթյանը:

«Ալիեւն առաջին անգամ չէ, որ նման նախահարձակ գործողությունների է դիմում: Նա իր անհամաձայնությունն է արտահայտում ստատուս քվոյի եւ ԼՂ կորստի հետ չհամակերպվելու կապակցությամբ»,-ասաց նա: Դավթյանը, մեջբերելով Ղուրանի տողերից, որտեղ ասվում էր. «Ով քամի է ցանում, նա փոթորիկ կհնձի», հավելեց, որ եթե Ադրբեջանը շարունակի դիվերսիոն գործողությունները, ապա միանշանակ փոթորիկ տեղի կունենա:

ՀՀՇ վաչության անդամ Հովհաննես Իգիթյանի խոսքով`եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Հայաստանի հյուսիսից չի սկսի, այլ Ղարաբաղից:

«Ես չեմ կարծում, որ պատերազմ կլինի: Ադրբեջանը, հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելով, ուզում է ցույց տալ, որ այս կոնֆլիկտը սառեցված չէ եւ որ ԱՄՆ-ն պետք է անընդհատ զբաղվի այս հարցով»,-ասաց Իգիթյանը:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply