69-ամյա կնոջը բերման են ենթարկել «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս գողանալու համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 8, 2012 14:52
Հունիսի 7-ին, ժամը 14.00-ին,  ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 69-ամյա մի կնոջ, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս:
Կինը խոստովանել է, որ հեռախոսը գողացել է:
Հունիսի 7-ին, ժամը 15.30-ին,  մի աղջկանից հաղորդում է ստացվել, որ ս/թ մայիսի 30-ին,  ժամը 20.30-ին իր 120.000 դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը թողել է Հ. Քոչարի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան տաղավարի վրա ու հեռախոսը գողացել են:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply