ԼՂՀ ՊԲ. ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների մասին լուրերը ադրբեջանցիների երևակայության արդյունք են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2012 14:46

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Աղդամի և Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ, ոչ այլ ինչ են, քան երևակայության արդյունք. այս մասին ասվում է ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրությունում:

Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ին լույս 8-ի գիշերը և օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, որը սակայն որևէ կերպ չի ազդել և չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա:

ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը և պատշաճ կերպով իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply