Երեկ ` չորս ավտոպատահար և չորս վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2012 13:30

Հունիսի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 84 հասցեի մոտ «Ռենո» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ- 3221» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3221»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 7-ին, ժամը 06.20-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտ, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի ուշ վարորդը ևս բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 7-ին, ժամը 15.30-ին, Հրազդանի կիրճում` թիվ 73 հասցեի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել մայթեզրին և հարակից պարսպին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 7-ին, ժամը 09.00-ին, Սարալանջի նոր ճանապարհին՝Սարի Թաղի 2-րդ շարքի թիվ 69 տան մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բարձրացել մայթ, ինչի հետևանքով 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 793 անգամ:
Print Friendly

Leave a Reply