Գարնանային զորակոչը երկարաձգվել է նախագահի հրամանով
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 8, 2012 13:15
Մայիսի 22-ից ՀՀ-ում սկսվել է գարնանային զորակոչը, որը նախագահի հրամանով երկարաձգվել է մինչև հուլիսի 30-ը: Սա կապված է 12-րդ դասարանցիների բանակ գնալու հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ ՊՆ խորհրդական, Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
“Սա բանակի կենսագործունեությունը ապահովող բնականոն իրադարձություն է, որը պարբերաբար տարին երկու անգամ իրականացվում է, և այս գործընթացում շատ կարևոր են մի քանի սկզբունքներ, մասնավորապես` օրինականության, արդարության սկզբունքները, ինչպես նաև` հասարակական վստահության մթնոլորտի ապահովումը: Այս չափանիշները խիստ կարևորված են Պաշտպանության նախարարի կողմից և առաջադրված են զորակոչային մարմինրերին”,- այսպես իր խոսքն սկսեց ՊՆ խորհրդականը:
Հարությունյանը նշեց, որ այս չափանիշների ապահովման ուղղությամբ զորակոչային գործընթացում իր մասնակցությունն ունի նաև Հասարակական խորհուրդը. “Տեղյակ կլինեք շատերդ, որ 2009 թ. աշնանային զորակոչից սկսած` Հասարակական խորհրդի հովանու ներքո գործում է նաև զորակոչային հանձնաժողով, որը զբաղվում է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հարցերով, և այս զորակոչերի ընթացքում հանձնաժողովը հասցրել է որոշակի վստահություն և ճանաչում ձեռք բերել հասարակության շրջանում: Դրա ապացույցն այն է, որ անցած հինգ զորակոչերի ընթացքում մենք ստացել և քննարկել ենք 212 դիմում-բողոքներ, իսկ այս զորակոչի անցած օրերի ընթացքում արդեն իսկ քննարկել ենք 22 դիմում-բողոքներ”: Բանախոսի խոսքով` հանձնաժողովի աշխատանքը Հասարակական խորհրդի հովանու տակ կարևորվում է հատկապես զորակոչիկներին ճիշտ բժշկական ստուգումներ անցկացնելու մասով, քանի որ դա ամենաբարդն է այս գործընթացում:
ՊՆ աշխատակիցը փաստեց, որ զորակոչը իր բնականոն հունով ընթանում է, սակայն այս զորակոչի ընթացքում կան մի շարք օրենսդրական բնույթի նորություններ և փոփոխություններ: Օրինակ, եթե նախորդ տարիներին օրենքով սահմանված էր, որ զորակոչերն անցկացվում են տարին երկու անգամ` ապրիլ-հունիս ամիսներին և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այժմ զորակոչերն անցկացվում են նախագահի կողմից, նրա հրամանագրով սահմանված ժամկետներում: Այդ հրամանագրի համաձայն` այս տարի գարնանային զորկաոչն անցկացվելու է մայիսի 22-ից մինչև հուլիսի 30-նն ընկած հատվածում: “Սա կապված է 12-րդ դասարանցիների հանգամանքի հետ, որպեսզի հնարավարություն տրվի դպրոցն ավարտած զորակոչիկներին հանձնելու իրենց ավարտական ու բուհական ընդունելության քննոթյուններն ու նոր զորակոչվեն բանակ: Այս ընթացքում որոշ զորակոչիկներ կստանան նաև տարկետման իրավունք: Ուստի, մինչև հուլիսի 15-ը ԿԳ նախարարությունը պարտավորվում է Հանրապետական զինկոմիսարիատ հանձնել տարկետման իրավունք ստացած զորակոչիկների ցուցակները”,-տեղեկացրեց Գ. Հարությունյանը:
Փոփոխություն է մտել նաև զինապարտության մասին օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետում, մասնավորապես` կապված բնակավայրին մոտ ծառայության հանգամանքի հետ: Եթե առաջ սահմանվում էր, որ բնակավայրին մոտ ծառայության շառավիղ հանդիսանում է 100 կմ-ը, այժմ այդ շառավիղը 150 կմ-ն է: Նաև փոփոխություն կա այս արտոնությունից օգտվելու հարցում, քանզի եթե նախկինում դրանից օգտվում էին միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները` առանց որևէ նախապայմանի, ապա այժմ մտցվել է փոքրիկ նախապայման, այն է` այս արտոնությունից կօգտվեն այն միակողմանի ծնողազուկ զորակոչիկները, ովքեր չունեն չափաահաս քույր, եղբայր կամ իրենց ծնողի միակ զավակն են:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
