Կամավոր հանձնում են ձենքերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 8, 2012 12:53

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 7-ին, ժամը 18.30-ին, վարչություն է ներկայացել 42-ամյա մի կին և կամավոր հանձնել ձեռքի նռնականետ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, գնդացրի 7,62 մմ տրամաչափի 132 փամփուշտ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս. զենք-զինամթերքը պատկանել է 1992 թ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված հորը:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 7-ին, ժամը 10.00-ին, Բարձրունի գյուղի 25-ամյա մի բնակիչ վարչությունում կամավոր հանձնել է 16 տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Դիտվել է 650 անգամ:
Print Friendly

Leave a Reply