Հայաստանը «պիրատության» ոլորտում աշխարհում 3-րդն է

Օրվա լուր | | October 21, 2009 18:42

Միրջազգային IDC(Insulation Displacement Connection) կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանը «պիրատության» (հենություն) հարցում 92% ցուցանիշով աշխարհում զբաղեցնում 3-րդ տեղը` իրենից հետո թողնելով Զիմբաբվեին, իսկ 1-ին հորիզոնականում Վրաստանն է`95%-ով. այս մասին այսօր հրավիրած «Պիրատության հիմնախնդիրը Հայաստանում» հանդիպում-քննարկման ժամանակ ասաց Բիզնես Սոֆթ Ալիանս (BSA) միջազգային կազմակերպության փորձագետ Նարինե Մկրտչյանը:

Այսօր աշխարհի ավելի քան 70 երկրներում BSA և Մայքրոսոֆթ (MICROSOFT) ընկերությունները նշում են «Պիրատության» հիմնախնդրի դեմ պայքարի միջազգային օրը: Պիրատությունն այն է, երբ տեսա կամ ձայնասկավառակները, ինչպես նաև համարկգչային ծրագրեր պարունակող սկավառակներն անօրինական ճանապարհով կրկնօրինակվում են և առանց հեղինակային իրավունքի թույլտվության` հանվում վաճառքի:

Մկրտչյանի խոսքով` Հայաստանը պիրատության պատճառով կորցնում է միջազգային մի շարք վստահելի ու ճանաչված կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորություն, ինչը բերում է նաև տնտեսության զարգացվածության անկմանն ու ֆինանսական կորուստների:

2004թ Արդարադատության նախարարության կողմից ստեղծված փորձագիտական բյուրոյի տնօրենի գլխավոր խորհրդական Արա Թադևոսյանն ասաց, որ այս տարվա հուլիսին Information Communication Union(ICU) կազմակերպությունը 8 միլիոն դրամաշնորհ պիտի տար հեռաբժշկական ցանց ստեղծելու համար, սակայն հրաժարվեց` երկրում պիրատների ակտիվ գործունեությունից խուսափելու համար: ICU-ն վստահ չի եղել, որ իր առաջարկած ծրագիրը  պիրատնենը այլ համակարգչային ցանցերով գաղտնի չեն տարածի:

ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության ներկայացուցիչ Արթուր Վարդերեսյանն «Անկախ»-ին ասաց, որ տարվա ընթացքում 5 կամ 6 դեպք է լինում, երբ կազմակերպությունը կամ անհատն իրենց է դիմում հեղինակային իրավունքի խախտման խնդրով:

«Իրավական ոլորտը չի սահմանում պատճառված վնասը հաշվարկելու մեխանիզմ, դրա համար էլ բազմաթիվ մարդիկ ու կազմակերպություններ զերծ են մնում պատասխանատվությունից,- ասաց նա,-Քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում այս ուղղությամբ փոփոխություն առաջարկվեց ,քրեականում ընդունվեց, վարչականի դեպքում Արդարադատության նախարարությունը մերժեց»:

Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության առաջատար մասնագետ Լիանա Ղալթախչյանն ասաց, որ նախարարությունը մերժել է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություն անել, քանի որ նոր օրենք է մշակում, որը քննարկելիս ի նկատի կառնվեն նաև նախորդ օրենքի մերժված կետերը:

Վարդերեսյանի խոսքով` պետք է տույժ սահմանվի նույնիսկ  մեկ երգը կեղծելու ու կրկնօրինակելու համար: Արտասահմանյան պրակտիկայից ելնելով` Վարդերեսյանն ասաց, որ կեղծողը կարող է պատասխանատվության ենթարկվել , օրինակ, 200 հազարից մինչև 500 հազար դրամի չափով, ինչն ավելի քիչ է, քան երգիչը ծախսում է այդ նույն երգը ձայնագրելիս:

Երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանն էլ ասաց, որ խախտվում է նաև իր հեղինակային իրավունքը, երբ Հայաստանում ձայնագրվող մեկ երգը վաճառքից հետո բերում է 600 հազար դոլար եկամուտ, որից ոչ մի կոպեկն իրենը չէ, փոխարենը վերջինս սկսում է դռնեդուռ ընկած գումար հայթայթել` մյուս երգերի ձայնագրության համար:

ՀՀ Մաքսային կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային գործերով բաժնի աշխատակից Կարեն Կարապետյանն էլ առաջարկեց հետևանքները վերացնելուց առաջ վերացնել պատճառները: Նրա խոսքով` լավ կլինի, որ մաքսակետերում աշխատող իրավապահները վերապատրաստված լինեն տեղեկատվական ոլորտում, որ սկավառակ ունեցող ամեն քաղաքացու չդնեն պոտենցիալ հանցագործի տեղ ու կարողանան գլուխ հանել սկավառակի պարունակությունից: Նա առաջարկեց նաև պատասխանատվության ենթարկել ոչ միան պիրատություն անողին, այլև սպառողին:

Դիտվել է 1836 անգամ:
Print Friendly

Leave a Reply