“Տաշիրի” բարեգործական հիմնադրամը ակտիվացրել է իր գործունեությունը`հաստատվել է 600 հազար դոլարին համարժեք բյուջե առաջիկա ծրագրերի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2012 12:22

Այսօր՝ հունիսի 8-ին տեղի է ունեցել “Տաշիր” բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ: Նիստի ժամանակ ամփոփվել են անցած հինգ ամիսներին իրականացված ծրագրերը, ինչպես նաև հաստատվել են առաջիկա կարճաժամկետ ծրագրերի բյուջեն՝ 400-600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, և ժամանակացույցը:

Մասնավորաբար, մրցանակներ կստանան “Տաշիր” բարեգործական հիմնադրամի և “Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում” ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից հայտարարված գիտական լրագրության և առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողները:

Այնուհետ 300 հարյուր հազարական դրամի բանկային քարտեր կստանան հանրապետության մանկատների շրջանավարտները, որպես աջակցություն ինքնուրույն քայլերի առաջին շրջանում:

Մոտ ժամանակներս տեղի կունենա Վահան Տերյանի ստեղծագործությունների հատորյակի շնորհանդեսը: Ժողովածուն տպագրվում է հիմնադրամի հովանավորությամբ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ամառային օլիմպիական խաղերում տարբեր մարզաձևերում մրցանակային տեղեր զբաղեցրած մեր մարզիկներըբարեգործական հիմնադրամի կողմից կարժանանան հաղթողներին արժանի պարգևների: Նրանց մրցանակային գումարները կորոշվեն համաձայն վաստակած մեդալների հարգի:

Ուշադրության կենտրոնում կլինեն նաև Կարեն և Սամվել Կարապետյանների հայրենի Լռու մարզի գերազանցիկ ուսանողները: Ուսման բարձր առաջադիմության համար նրանք ևս կպարգևատրվեն հիմնադրամի կողմից:

Նիստի ժամանակ նշվեց, որ հետագա մյուս ծրագրերին հոգաբարձուների խորհուրդը կանդրադառնա առաջիկայում:

Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար՝ Արտակ Ճաղարյան

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply