Գիտնականները որոշել են ատամները մաքրելու ճիշտ ժամանակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2012 11:41

Վերջերս կատարված հետազոտության արդյունքերը հաստատեցին, որ  ատամնաբույժների խորհրդին հետևելով, մենք վտանգում ենք մեր ատամները: Նրանք խորհուրդ են տալիս ամեն անգամ սնունդ ընդունելուց անմիջապես հետո, եթե նման հնարավորություն ընձեռվում է, իսկույն մաքրել ատամները:

Ամերիկացի  մասնագետները եզրակացրել են, որ ուտելուց հետո անմիջապես կամ մեկ ժամում ատամները մաքրելով  իրականում  վնաս ենք հասցնում: Նրանք բացատրում են, որ   այդ դեպքում սննդի հետ բերանի խոռչում հայտնված թթուներն ավելի խորն են ներթափանցում էմալի մեջ` արագացնելով  դրա քայքայումը:

Եթե ատամները մաքրում եք ուտելուն հետևած առաջին 20 րոպեի ընթացքում, ապա ատամների քայքայումն էականորեն  արագ է կատարվում:  Այդ պատճառով էլ ճիշտ է խոզանակը ձեռքը վերցնել ուտելուց առնվազն մեկ ժամ  անց:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply