Արտասովոր լուսարձակում` Ղազախստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2012 8:53

Գիշերը  Ղազախստանի Ատըրաուի երկնքում տարօրինակ լուսարձակում է եղել: Իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն բացատրել երևույթը:Երեկոյան ժամը 10-ին  բնակիչներն  երկնքում անբացատրելի լուսարձակում են նկատել. պարզ երկնքում հայտնվել են երկար  երկնագույն զիգզագներ: Երևացել է, թե ինչպես է վերևից ինչ որ բան ընկնում: Ամենանկատելին մեդուզա հիշեցնող լույսի հետքն է եղել:

Պաշտոնապես ոչ մի բացատրություն ու տեղեկություն չկա: Իսկ հնաբնակները հիշել են, որ 1976-ին նման բան արդեն մի անգամ տեսել են: Միայն թե, այն ժամանակ  պարզվել էր ,  ՉԹՕ-ն ընդամենը տիեզերակայանից արձակված հրթիռի աստիճաններ էր:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply