Հայկական գամփռ ցեղատեսակի շունը միջազգային ճանաչման է արժանացել (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 8, 2012 8:38

Հայկական «գամփռ» ցեղատեսակի շունը միջազգային մեծ ճանաչման է արժանացել, Վրաստանում կայացած ցուցահանդեսում գրավելով առաջին տեղը : Այդ մասին այսօր` հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշել է կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով, Թբիլիսիում կայացած ցուցահանդեսին մասնակցել են 167 երկրներ, եւ գամփռին հաջողվել է հաղթանակ նվաճել` տարբեր անվանակարգերում ստանալով 6 ոսկե մեդալ եւ մեկ գավաթ:

Խոսելով շնատեսակի հետագա պահպանման ամսին` միության նախագահն արձանագրեց, որ գամփռի պահպանման համար ստեղծվել է շնաբուծարան, որտեղ ճիշտ խաչասերումներ են կատարվում, որպեսզի շնատեսակը չկորի: Այժմ էլ ծրագրեր կան այլ միջազգային մրցումների եւս մասնակցելու:

 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

NEWS.am

Դիտվել է 1735 անգամ:
Print Friendly

Leave a Reply