Գյուլն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2009 18:05

aliev-gyulԱյսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քննարկել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շուրջ վերջերս տարածված իրադարձությունները եւ եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ Է լիցքաթափել երկու երկրների փոխհարաբերությունները:

Թուրքիայի նախագահը նաեւ Ադրբեջանի նախագահին տեղեկացրել Է Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման շուրջ ԱՄՆ  նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ կայացած հեռախոսազրույցների մասին:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply