Տատիկը դատի է տալիս հարևաններին` հաճախակի սեքսով զբաղվելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2012 23:41

Տարեց լեդին վստահեցնում է, որ վաղուց է տառապում որակյալ քնի բացակայությունից, քանի որ  ահավոր ձայները չլսելու համար նա ստիպված է լքել սեփական ննջարանը ու մի քանի ժամ անցկացնել ավտոմեքենայի մեջ:

60-ամյա բրիտանուհին դժգոհում է  վերին հարկի հարևանների վարքագծից, որոնք հաճախակի  ու չափազանց բարձր են զբաղվում սեքսով, ինչի պատճառով տատիկը չի կարողանում լավ քնել, ու նրա առողջությունն օրավուր վատանում է: Քանի որ երբեմն վերևում սեքսուալ խրախճանքներ են լինում, կինը պահանջում է, որ հարևանուհին ու «London and Quadrant», որին պատկանում է տունը` բարելավեն  կնոջ բնակարանի ձայնային մեկուսացումը:

Ընկերությունը խոստացել է  սեփական հետաքննությունը վարել  այդ ոչ հասարակ ու խճճված գործի կապակցությամբ: Սիրառատ հարևանուհին առայժմ չի կամենում թղթակիցների հետ շփվել:

Դիտվել է 1663 անգամ:
Print Friendly

Leave a Reply