Թաթարական ազու

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 7, 2012 10:28

Բաղադրությունը

500 գ միս

1-2 գլուխ սոխ

թթու վարունգ` 1-2 հատ

6-8 կարտոֆիլ

1-2 պճեղ սխտոր

տոմատի մածուկ կամ կետչուպ` 1-2 ճաշի գդալ

դափնու տերև, աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Միսը լվանալ, կտրատել շերտերով ու տապակել ձեթի մեջ:

Ավելացնել օղակներով բարակ-բարակ կտրատած սոխը ու միասին տապակել. սոխը պետք է  փափկի: Ավելացնել տոմատի մածուկ, մանր կտրատած կամ քերած թթու վարունգ ու մի քիչ ջուր կամ մսի արգանակ ու եփել այնքան, որ միսը պատրաստ լինի: Առանձին տապակում ենք  բարակ  ձողիկներով կտրատած կարտոֆիլը ու երբ այն գրեթե պատրաստ լինի, լցնել մսով կաթսայի մեջ, ավելացնել, աղ, պղպեղ ու դափնու տերև և ճզմած կամ մանրացրած սխտոր:

Զգուշորեն խառնել ու  շոգեխաշել մինչև լրիվ պատաստ լինելը:

Դիտվել է 1996 անգամ:
Print Friendly

Leave a Reply