Հայաստանը պետք է ռազմաքաղաքական պատասխան տա Ադրբեջանին. Ստյոպա Սաֆարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2012 15:25
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ժառանգություն” կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը իր տեսանկյունից մեկնաբանեց Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան և խոսեց հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանի վարած քաղաքականության մասին:
Ըստ Սաֆարյանի` ԱՄՆ պետքարտուղարները ընդհանրապես չեն այցելել մեր երկիր, միայն մեկ անգամ 2010 թվականին և այս տարի: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի նման երկրի պետքարտուղարը պետք է շատ ծանրակշիռ հիմքեր ունենա այցելելու մեր երկիր, և դա նշանակում է, որ իրենք մեր երկրի հետ կապված կարևոր շահեր ունեն:
“Հաշվի առնելով, որ այդ այցելությունը տեղի ունեցավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, այստեղից կարելի է հասկանալ, թե որքան կարևորություն ունի ԱՄՆ-ի համար հայ-թուրքական սահմանի բացումը”,- նկատում է բանախոսը: Նա նաև պատահական չի համարումԱՄՆպետքարտուղարի այցելությունների աշխարհագրությունը:
Սաֆարյանը նշեց, որ Քլինթոնի այցի շրջանակներում արված հայտարարություններն ու անկախ հանդիպումները ևս փաստում են հայ-թուրքական հարաբերությունների կարևորության մասին, քանզի, ըստ նրա, Մերձավոր արևելքում լուրջ շահեր ունեցող երկիրը չի կարող անտեսել Հայաստանին ու, մասնավորապես, Հայաստան-Իրան հարաբերություններին. “ Այս ֆոնի վրա մտահոգիչ է դառնում այն հանգամանքը, որ տարածաշրջանում Քլինթոնի այցելության օրերին Հայաստան-Ադրբեջան շփման գծում լարվածությունները հասնում են աննախադեպ չափերի”:
Սա, բանախոեսի կարծիքով, չափազանց լուրջ փաստ է որոշ նախնական եզրակացություններ անելու համար: Այսինքն` կա’մ Միացյալ Նահանգների նման երկիրը ի զորու չէ ազդել կողմերի վարքագծի վրա, ինչը նշանակում է, որ մենք ունենք շատ անկառավարելի հարևան, որի վրա ոչ ոք չի ազդում, կա’մ ԱՄՆ-ի համար այդքան էլ էական չէ, թե ինչ կլինի: Նա նաև մեղադրեց Հայաստանի իշխանություններին և մեր երկրի թույլ դիվանագիտաությանը, որ ուղղակի պարապության են մատնվել և ոչինիչ չեն ձեռնարկում զսպելու Ադրբեջանի ագրեսիան, միչդեռ, ըստ Սաֆարյանի, մենք պետք է ռազմաքաղաքական պատասխան տանք ադրբեջանական գործողություններին:
Իսկ «Անկախ»-ի այն հարցին, թե, ի վերջո, ինչ տվեց ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստանին, “Ժառանգության” գլխավոր քարտուղարն ասաց, որ մեզ համար շահեկան հայտարարություններ եղել են, հատկապես` ղարաբաղյան խնդրի մասով, և բացի, այդ, Քլինթոնն առաջարկել է խորացնել Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչը միանգամայն Հայաստանի շահերից է բխում:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
