Ընդդիմությունն է՞լ է օտարածին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2012 15:20

 Հայաստանում յուրաքանչյուր ներքաղաքական վերադասավորում կախված է աշխարհաքաղաքական գործընթացներից: Կախված նրանից, թե ինչպիսին կլինեն Հայաստանի շուրջ` տարածաշրջանում աշխարհաքքաղաքական զարգացումները, դրանից կախված կլինեն նաեւ ներքաղաքական զարգացումները: Այս մասին այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Սա բանախոսը պայմանավորեց հանգամանքով, որ ներքաղաքական զարգացումները ընդմենն ածանցյալն են աշխաևրհաքաղաքկան գործընթացների: արտաքին քաղաքական զարգացումներից է կախված նաեւ, թե որ քաղաքական ուժերն են Հայաստանում ընդդիմություն, եւ որոնք` իշխանություն` կախված նրանից, թե որ ուժային կենտրոնը կորոշի մեր տարածաշրջանում դոմինանտ դեր ստանձնել:
«Դեռ ԱԺ մեկ նիստ է եղել, որի ժամանակ իրեն կոալիցիայից դուրս դրած ԲՀԿ-ն քվեարկել է ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի օգտին` ԱԺ նախագահի ընտրության ժամանակ: Այսինքն` նրանք չեն ասում թե ընդդիմութթյուն են, ասում են` մենք կառուցողական ենք, այլընտրանք եւ այլն, բայց, այնուամենայնիվ, զուտ քաղաքագիտական տեսանկյունից դիտելիս երկու ուժ է լինում: Դասական քաղաքագիտության մեջ կա իշխանություն եւ ընդդիմություն: Եթե ուժը գործադիրում տիրապետում է լծակների` իշխանություն է: Եթե ոչ, ուրեմն ընդդիմություն է: Հիմա ԲՀԿ-ն հայտարարում է, թե կոալիցիայում չէ, հրաժարվել են բոլոր պորտֆեյլներից, մարզպետերի պաշտոններից եւ այլն` այսինքն` գործադիր բոլոր լծակներից: Այսինքն` ընդդիմություևն է: Բայց այնուամենայնիվ, գնում ու քվեարկում են ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Ուզում եմ ասել` զարգացումները ցույց կտան, որովհետեւ միանշանակ հիմա ասել, թե ով ինչպես իրեն կպահի, դժվար է: Կարեւոր չէ, թե ով ինչ է խոսում, այլ կարեւոր է, թե ով ինչպես է քվեարկում եւ ինչ գործողություններ է անում»,- նշեց Կարեն Քոչարյանը` հավելելով, թե ներաքաղաքական վերադասավորումները կլինեն` դիմակայելու համար արտաքին մարտահրավերներին, որովհետեւ մարտահրավերները շատ-շատ են, իսկ ռեսուրսները` քիչ:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply