Վախենալ պետք չէ` խուսափել է պետք
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2012 15:18
Հայաստանի առջեւ կա երկու ուղղություն` Եվրամիություն ուղղություն եւ Եվրասիական միության ուղղությունը. Այս երկու վեկտորներն են, որոնցից, Գերմանիայի դեսպանը շատ կոշտ ասում է` պետք է ընտրել: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա պնդմամբ` հնարավոր չէ ասել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն այս ուղղությամբ, բայց այդ զարգացումներն արդեն սկսվել են.
«Այսինքն պետք է ընտրել` Կա’մ-կա’մ, հնարավոր չէ շարունակել կոմպլեմենտարության սկզբունքով: Հնարավոր չէ ընտրել ե’ւ-ե’ւ մեխանիզմը: Հիմա նաեւ այդ առումով է դժվար լինելու ընտրելը: Այս դեպքում թե ինչպիսին կլինեն զարգացումները` կապրենք-կտեսնենք: Հայտարարում են նոր առաջարկների մասին, բայց այդպիսի նոր առաջարկների մասին հայտարարվում է պարբերաբար` տարվա մեջ գոնե մեկ անգամ: Կարծում եմ, այդ նոր առաջարկները էական չեն լինի»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Այս պայմաններում պատերազմի վերսկսման հավանականության մասին բանախոսը նշեց, թե «Մեր բախտը բերում է, որ մեր հաևրեւանները մեզանից վատն են, պարզապես»: Քաղտեխնոլոգը չի կարծում, թե մենք պատրաստ չենք պատերազմի, առավել եւս, երբ նաեւ կա ՀԱՊԿ-ն, եւ ռուսները տարբեր մակարդակներով հայտարարում են, որ կաջակցեն Հայաստանին: Ուստի վախենալ չի կարելի, բայց իհարկե պետք է խուսափել պատերազմից: Իսկ խուսափել, Կարեն Քոչարյանի տեսակետով, պետք է ոչ հողերը հանձնելու գնով:






Facebook
Tweet This
Email This Post
