Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է ԼՂՀ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2009 17:32

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հերթական երկօրյա աշխատանքային այցով մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Նախագահը մասնակցել է Արցախի պաշտպանական բանակի սպայակազմի համար կառուցված նոր շենքի բնակարանամուտի արարողությանը, զրուցել զինծառայողների ընտանիքների անդամների հետ, ապա շրջայց է կատարել ժամանակակից պայմաններին համապատասխան վերակառուցված եւ կահավորված հրետանու տեխնիկական ապահովման եւ սպասարկման կետերից մեկում:

Սարգսյանը զինված ուժերի բարձրագույն սպայակազմի մասնակցությամբ երեկոյան Ստեփանակերտում հրավիրել է ավանդական խորհրդակցություն:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply