Հայկական գրքի ցուցահանդես Բելառուսում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 7, 2012 14:54

Մայիսի 28–ից մինչև հունիսի 6–ը Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեի շենքում` Բելառուսական Նախագահական գրադարանի մասնաճյուղում, ՀՀ Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ դեսպանության և Բելառուսի Հանրապետությունում, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությամբ կազմակերպվել է հայկական գրքի ցուցահանդես: Այդ օրերին ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատակիցները և ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչները, Բելառուսում հավատարմագրված դիվանագետները ծանոթացան Հայաստանի տարբեր հրատարակչությունների գրքերին: Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Բելառուսի նախագահական գրադարանի արխիվում, ՀՀ դեսպանության գրադարանի գրապահոցներում պահվող Հայոց պատմության մասին պատմող գրքերին, հոդվածներին, լուսանկարներին, ինչպես նաև հայ երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքներին:
Ցուցահանդեսում համառոտ ներկայացված էր հայոց պետականության պատմությունը վաղ պետական կազմավորումներից մինչև մերօրյա Հայաստանի Հանրապետությունը:
Ներկայացնելով ցուցահանդեսը` ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն իր խոսքում ներկաներին պատմեց Հայոց պատմության ու մշակույթի ամենաուշագրավ դրվագների, Մատենադարանի հոգևոր գանձարանի, քրիստոնեական առաքելության, ՅՈւՆԵՍԿՈՅԻ կողմից Երևանը գրքի մայրաքաղաք հայտարարելու մասին: Կարևորվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի նշանակությունը, նրանց դերը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Հայոց պետականության վերածննդի գործում:

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply