Սահմանային միջադեպերն գլոբալ պատճառներ ունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2012 14:47

Սիրիայի հնարավոր իշխանափոխության եւ Իրանի դեմ սանձազերծված պատերազմի դեպքում Հայաստանը կհայտնվի ծանր` շատ ծանր իրավիճակում: Որովհետեւ ընտրելու անհրաժեշտություն է առաջանում` դեմ գնալ Իրանի՞ն, թե՞ ոչ: Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Եվ եթե  Հայաստանը փորձի այդ պարագայում դեմ գնալ Իրանին, մենք, բնականաբար, հայտնվում ենք այն մեկուսացված վիճակում` չորս կողմից շրջափակված վիճակում: Իսկ եթե Հայաստանը Իրանի դեմ հանդես չգա, միեւնույն է, մենք հայտնվում ենք ծանր վիճակում»,- պարզաբանեց Քոչարյանը:

Նա նշեց, որ ամերիկացիներն էլ հասկանում են, որ եթե  Հայաստանը գնում է Իրանի դեմ, այդ դեպքում պետք է իրենք մեզ ելք ցույց տան: Իսկ միջազգային եւ տարածաշրջանային այսպիսի զարգացումները, ըստ բանախոսի, չեն կարող չազդել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի լարման վրա: Կարեն Քոչարյանը վերջին օրերի սահմանային միջադեպերը կապում է հենց այս հանգամանքի հետ:

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply