Պրիմորյեում թալանչու հետքը բռնել են գուլպայի հոտով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2012 14:39

ՌԴ Պրիմորսկի մարզում ոստիկանությունը  կալանավորել է  թալանչուն, որն ավազակային հարձակում էր կատարել Արսենև քաղաքի  խանութի վրա: Հանցագործի մեղքը հնարավոր է եղել բացահայտել խանութի վաճառողի  հոտառության շնորհիվ:

Առևտրի տաղավարի վաճառողի խոսքով, հանցագործը խանութ է մտել սև դիմակով,  դանակի սպառնալիքով դրամարկղից խոշոր գումար վերցրել ու հեռացել առանց տեսանելի  որևիցե ապացույց թողնելու : Օպերատիվ աշխատողների հետ զրույցում վաճառողը պատմել է, որ իրեն շփոթեցրել է  հանցագործից «բուրող»  սուր հոտը: Հետո նա նկատել է, որ ձեռնոցի փոխարեն հանցագործի ձեռքին գուլպաներ են եղել:

Հանցագործության վայր եկած  շնագետները ու ծառայական շները բռնել են հետքը: Պարզվեց, որ թալանչին բնակվում է հարևան շենքում:

Ոստիկանությունում ձերբակալվածը խոստովանել  է հանցագործությունը: Խուզարկության ժամանակ նրա մոտից հայտնաբերվել է դանակ, սև դիմակ ու չարաբաստիկ գուլպաները: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Պարզվել է նաև, որ նա  արդեն հերոին օգտագործելու, ինչպես նաև թմրանյութերի առևտրի ու շրջանառության, խոշոր չափի գողության պատկառելի  փորձ ունի:

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply