ՀՀ ԱԺ փոխնախագահի արձագանքը Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 7, 2012 14:35

Երեկ հերթական “դարակազմիկ” հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որն ասել է, թե “երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, նրա հետ ևս հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել”:
Արձագանքելով Ա. Դավութօղլուին ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.
“Թուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները եւ խեղաթյուրել իրականությունը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Թուրքիա եւ եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող: Ի գիտութուն, թե Հայաստանից արեւմուտք եւ թե Արցախից արեւելք ընկած երկրների ղեկավարների` եւս մեկ անգամ փաստեմ, որ, այո, կան օկուպացված տարածքներ, եւ այդ օկուպացված տարածքներից պետք է դուրս գան հենց թուրքերն ու ադրբեջանցիները: Թարմացնելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հիշողությունը` տեղեկացնեմ, որ իր երկիրն օկուպացրել է Եվրամիության նախագահությունը ստանձնող Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը` իսկ Ադրբեջանը Արցախի հանրապետության տարածք հանդիսացող Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը…
Անընդունելի եմ համարում Թուրքիայի` վերջնագրերով խոսելու գործելաոճը եւ եւս մեկ անգամ վերահաստատում, որ մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ”:

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply