92,8 մլն դրամ` Օլիմպիական խաղերում ՀՀ մասնակցությունն ապահովելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2012 13:23

 2012 թ. հուլիս-օգոսոտոս ամիսներին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերին ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացրել է 92 մլն 826 հազար 700 դրամ. նման որոշում կայացվել է այսօր տեղի ունեցած կառավարության նիստում։

Եվս 5 մլն 853 հազար դրամ է տրամադրվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply