Մեկ ամսից շահագործման կհանձնվի «Ախուրյան» երկաթուղային կայարանը

Օրվա լուր | | October 21, 2009 18:02

Հարավկովկասյան երկաթուղի ընկերության` այս տարվա համար նախատեսված ներդրումներն իրականացված են արդեն 94 տոկոսով (նախատեսված 3 մլրդ 300 մլն ռուբլուց (շուրջ 110 մլն դոլար) 9 ամիսների ընթացքում ներդրվել է 2 մլրդ 256 մլն ( շուրջ 75  մլն դոլար), սակայն կրճատվել են եկամուտները. այս պահի դրությամբ կորուստն արդեն 120 մլն ռուբլի է: «Նախատեսում ենք տարին ավարտել 160 մլն ռուբլի կորստով»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը:

Շայդուլինն ասում է, որ չնայած տնտեսական ճգնաժամին, ընկերությունում ոչ մի աշխատատեղ չի կրճատվել, հակառակը` 700-ով ավելացել է (ներկայումս ընկերությունում կա 4300 աշխատատեղ), իսկ միջին աշխատավարձն անցած տարվա համեմատ աճել է 32 տոկոսով` հասնելով 116 հազար դրամի: «Այս տարի չեն բարձրացվել նաև երկաթուղու սակագաները` չնայած էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

Շայդուլինը նաև նշեց, որ հայաստանյան մի շարք կայարաններում արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները, ամբողջությամբ վերականգնվել է 35 կմ երկաթգիծ, փոխվել` 15 կմ-ը: Մեկ ամսից էլ շահագործման կհանձնվի վերանորոգված «Ախուրյան» կայարանը. այն Կարս-Գյումրի երկաթգծի հատվածում է: Շայդուլինը նշեց, որ առաջիկայում ընկերությունը նախատեսում է թուրքական կողմի հետ քննարկել ԿարսԳյումրի երկաթգծի շահագործման հարցը: Նրա խոսքով` հայթուրքական սահմանի բացումը ընկերության առջև կբացի նոր ուղղություններ` դեպի ԵվրոպաԿովկասԱսիա տրանսպորտային հանգույց:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply