Հետիոտնային անցումներն այսուհետ դեղինով կգծանշվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2012 13:20

Այսօր կայացած Կառավարության նիստում գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և սահմանել, որ այսուհետև հետիոտնային անցումների գծանշումների համար օգտագործվելու է դեղին գույնը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառների կետերի գծանշումների համար` կարմիր գույնը, իսկ ճանապարհների կամ երթևեկելի մասի եզրային պատերի գծանշումների համար` նաև կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ գույները։ Նոր գծանշանները երթևեկության մասնակիցների համար կլինեն առավել տեսանելի։

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply