Հրշեջներն այրվող բնակարանից անվնաս հանել են 4 մարդու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2012 12:49

Հունիսի 7-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Խաչատրյան 31/1 շենքի կիսանկուղային հարկում գտնվող բնակարանում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ապամոնտաժելով պատուհանի ճաղավանդակը` ՃԿԿ օպերատիվ խմբի աշխատակիցները բնակարանից անվնաս դուրս են բերել բնակիչներ` 1956 թ. ծնված Ա. Ծատուրյանին, 1980 թ. ծնված Գ. Սարգսյանին, 1997 թ. ծնված Ա. Բախշյանին և 2009 թ. ծնված Ժ. Գևորգյանին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.28-ին, մարվել` 01.42-ին: Բնակարանի նախամուտքում այրվել են տնտեսական իրեր` 15 քմ մակերեսով:

Դիտվել է 675 անգամ:
Print Friendly

Leave a Reply