Փրկարարները բնակիչների ահազանգերով բնակավայրերում 6 օձ են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 7, 2012 12:39Հունիսի 6-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ օձ է նկատվել Երևանի Շրջանցիկ թունելի թիվ 18 տանը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Հատուկ մասնագետի կողմից օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Նույն օրը, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Բանավան թաղամասի թիվ 133 տան բնակիչները տանիքում օձ են նկատել:
Դպքի վայր է մեկնել Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
Նույն օրը, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 15 տան բնակիչներն օձ են տեսել:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:
Հատուկ մասնագետը հայտնաբերել և անվտանգ տարածք է տեղափոխել 3 օձ (1 շախմատ և 2 գյուրզա տեսակի):
Նույն օրը, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 5-րդ փողոցի 4-րդ թիվ 5 տան ավտոտնակում օձ կա
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Արմավիր քաղաքի կենդանաբանական այգու տնօրեն Ա. Թադևոսյանը:
Մասնագետի կողմից օձը հայտնաբերվել և տեղափոխվել է Արմավիրի կենդանաբանական այգի:






Facebook
Tweet This
Email This Post
