Սուրճի սիրահարների ուղեղն ամենաառողջն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2012 12:12

Ամերիկացի գիտնականներն ուղիղ ապացույցներ են հայտնաբերել, որոնց համաձայն  սուրճը նվազեցնում է  մտագարության զարգացման հավանականությունը կամ էլ կասեցնում հիվանդության զարգացումը: Խոսքը նաև մյուս ըմպելիքների մասին է, որոնց մեջ կոֆեին կա: Հետազոտմանը մասնակցել է 65-88 տարեկան 124 կամավոր, որոնք բնակվում են Տամպում ու Մայամիում: Բոլոր հետազոտվողներն ուսումնասիրության սկզբում ունեցել են խանգարումներ. նրանք արդեն կարճ հիշողություն ունեին ու Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ ուղեղի հիվանդագին  պրոցեսներ:

Հետազոտության հեղինակները գրում են, որ սուրճը նրանց վրա հրաշագործ ազդեցություն է ունեցել: «Բոլոր արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ եթե տարեց մարդիկ օրական 3 գավաթ սուրճ խմեն, ապա կարող են խուսափել Ալցհեյմերի հիվանդությունից: Մեր ուսումնասիրությունն ապացուցում է, որ սուրճի կանոնավոր կիրառումը հուսալի պաշտպանություն է Ալցհեյմերի հիվանդությունից»:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply