Վեճի ժամանակ հարվածել է խոհանոցային դանակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2012 12:08

Հունիսի 6-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Արտաշես Մ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ֆանարջյան փողոցի թիվ 80/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Գոռ Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է Արտաշես Մ.-ի ձեռքին և պատճառել  վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.30-ին Գոռ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply