Լատինական Ամերիկայի երկրները ստեղծել են տնտեսական նոր միավորում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2012 11:46

Լատինական Ամերիկայի 4 երկրների (Մեքսիկա, Չիլի,  Կոլումբիա, Պերու) նախագահները չորեքշաբթի համաձայնագիր են ստորագրել չիլիական Անտոֆագաստ քաղաքում` Խաղաղօվկիանոսյան ճակատի  տնտեսական նոր միավորում ստեղծելու վերաբերյալ, որի հիմնական նպատակն այդ պետությունների տնտեսական  ինտեգրմանն աջակցելն է:   Արդեն համաձայնություն է ձեռքբերվել համատեղ արագացված աշխատանքների մասին` ապրանքի, ծառայությունների, կապիտալի ու մարդկանց` 4 երկրներով ազատ տեղաշարժի շուրջ:

Այս նոր տնտեսական ճակատում 4 պետություններ են, որտեղ բնակվում է 207 մլն մարդ, իսկ նրանց համատեղ ՀՆԱ-ն հասնում է 1,7 տրիլիոնի կամ  Լատինական աշխարհամասի ողջ ՀՆԱ-ի 35%-ը:

Ինչպես նշել է մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը, իր երկիրը միանում է այդ ճակատին` ավելի լավ դիմակայելու տնտեսական  գլոբալ ճգնաժամի մարտահրավերին, որը հաղթահարել կարելի է միայն այդ տարածաշրջանների երկրների հետ համագործակցության շնորհիվ:

Դիտվել է 1751 անգամ:
Print Friendly

Leave a Reply