Գանձաքարում հրդեհել են բնակիչներից մեկի խոտի դեզը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 7, 2012 12:01

Մայիսի 29-ին, ժամը 16.15-ին, ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից  ոստիկանության Իջևանի բաժին նյութեր են ստացվել, որ ս/թ հունվարի 14-ին, ժամը 20.05-ի սահմաններում, անհայտ անձի կողմից հրկիզվել է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի մի բնակչի խոտի դեզը և փայտե շինությունը. որով պատճառվել է 381.000 դրամի նյութական վնաս:

Հունիսի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  հունվարի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գանձաքար գյուղին պատկանող, «Բուդուր» կոչվող հանդամասից գյուղ իջնելիս նշված գյուղի բնակիչներից մեկը  ծխախոտի մնացորդը անզգուշաբար նետել է խոտի դեզի ուղղությամբ, ինչի հետևանքով առաջացել է հրդեհ:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply