Բժիշկները կվերադարձնեն առանց աչքերի ծնված երեխայի տեսողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2012 11:24

Բժիշկները  մաշկի հաստ շերտի տակ աչքեր հայտնաբերեցին 8-ամսական երեխայի մոտ: Չինաստանի Սինցզյան նահանգի Ուրումչի քաղաքում բուժաշխատողները 8-ամսական  առանց  տեսողական օրգանների լույս աշխարհ եկած երեխայի մոտ հայտնաբերեցին աչքի խնձորակ, որը դեմքի մաշկի հաստ շերտի տակ է ծածկված:

«Երբ Մարվանջունգը ծնվեց 2011-ի հոկտեմբերին առանց աչքերի, մենք նույնիսկ չէինք ենթադրում, որ մեր որդին լույսը զգում է»,-խոստովանել է մայրը:

Ծնողներն ութ ամիս համոզված են եղել, որ դրությունն անհուսալի է, որ երեխան երբեք չի կարող տեսնել աշխարհը:

Սակայն, երջանիկ պատահականության շնորհիվ, պլանային բուժզննման ժամանակ բժիշկները  փոփոխություն նկատեցին փոքրիկի վարքագծում. պարզվեց, որ երեխան կարողանում է արձագանքել լույսի հոսքին:

Նրանք ապշեցին, երբ երեխայի բացակայող ձախ աչքի տեղում աչքի խնձորակ հայտնաբերեցին: «Բժիշկները մեզ հուսադրեցին. Ճիշտ է, մենք այժմ դրամական միջոցներ չունենք թանկարժեք վիրահատության համար, սակայն ջանք ենք գործադրում, որ մի քանի տարուց, երբ մեր որդին պնդանա, կարողանանք տեսողությունը վերականգնելու վիրահատություն կատարել»:

Բժիշկներն ասում են, որ 8-ամսական տղան միակը չէ, որ ծնվել է առանց տեսողական օրգանի, սակայն, միակն է, որի մաշկի հաստ շերտի տակ հայտնաբերվեց թաքնված աչքը:

Վերջին տվյալներով, քաղաքի ադմինիստրացիան դրամական միջոցներ է հավաքում երեխայի առողջությունը վերականգնելու համար:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply