Սիրիայում ևս 86 սիրիացի է զոհվել. Անանը նոր պլան է առաջարկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2012 11:04

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի պատվիրակ Քոֆի Անանն այսօր Անվտանգության խորհրդին հանդարտեցման նոր պլան է առաջարկել: Այն մշակել են Եվրոպայի առաջատար երկրներն ու ԱՊԼ անդամները: Օրինակ է վերցվել Եմենը, որտեղ նախագահը «հեռացավ» պաշտոնից: Նույնը սպասվում է Ասադին ու հիմնական խնդիրը անցումային կառավարությանը պաշտպանելու հարցում Ռուսաստանին համոզելն է:

Իսկ սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ բանակը ոչնչացրել է 2 գյուղի բնակիչներին` ընդհանուր թվով` 86 մարդու, նրանց  կեսը կանայք ու երեխաներ էին: Սիրիական իշխանություններն իսկույն հերքեցին այդ տեղեկությունը ու հայտարարեցին, որ սպանվել է 9 մարդ, այն էլ` զինված ահաբեկիչների  ձեռքով:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply