Վաշինգտոն նահանգում հետաձգել են միասեռ ամուսնությունների օրինականցումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2012 10:49

Վաշինգտոնի նահանգում միասեռ ամուսնությունների օրինականցման մասին օրենքը կասեցվել է: Մինչդեռ, արդեն այսօր համասեռականները կարող էին օրինականացնել իրենց միությունը:

Չնայած կոնգրեսն ընդունել է օրինագիծը, այդուհանդերձ գտնվեցին հակառակորդներ: Նրանք 241 հազար ստորագրություն են հավաքել , որպեսզի հանրաքվե անցկացվի:  Այնպես  որ, Վաշինգտոնում այդ հարցը կքննվի 2012-ի նոյեմբերի 6-ին:

Միասեռ ամուսնությունների օգտին են ելույթ ունեցել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, իսկ հանրապետականները  դեմ են: Հասարակայնությունը նույնպես տարակարծիք է: Հարցումներին մասնակցածների ուղիղ 50%-ը հայտարարել է, որ պաշտպանում է համասեռականների հարաբերություններն օրինականացնլու ձգտմանը, 46%-ն արտահայտվել է դրա դեմ և միայն 4%-ն է ձեռնպահ եղել:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply