Շոտլանդիայում մահացու տենդ է տարածվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2012 10:19

Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում 10-յակ մարդիկ են վարակվել «լեգիոներների հիվանդությունով»: Մահացու տենդն ախտահարում է թոքերը, նյարդային համակարգը, ստամոքս-աղիքային համակարգը:

Արդեն 20 դեպք է հաստատվել ու նույնքան էլ նման ախտանիշներով մարդիկ կան: Մեկը մահացել է: Ներկայումս բժիշկները պարզում են հիվանդության բռնկման պատճառը:  Նրանք կարծում են, որ պատճառն արդյունաբերական արտանետումներն են: «Լեգիոներների հիվանդության» հարուցիչ  միկրոօրգանիզմները բազմանում են օդափոխության ու ջրամատակարարման համակարգերում:

«Նախնական տվյալներով, վարակի աղբյուրը Էդինբուրգ քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող ձեռնարկության սառեցնող աշտարակներն են: Ներկայումս կատարվում է այդ աշտարակների քիմիկատներով մշակում` հիվանդությունը կասեցնելու նպատակով: Մասնագետները նմուշներ են վերցնում` պարզելու, թե հատկապես որտեղ են միկրոօրգանիզմները բազմանում»,-պատմել է առողջապահության նախարար Նիկոլա Ստերջենը:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply