ԱՄՆ պաշտպանության նախարարն Աֆղանստան է մեկնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 7, 2012 10:07

ԱՄՆ պաշտպանության նախարարն Աֆղանստան է մեկնել: Նա մտադիր է վերահսկել գրոհայինների դեմ  օպերացիայի ընթացքը, որը վարում են ՆԱՏՕ-ի զորքերն ու աֆղանական կառավարական ուժերը և քննարկել 2014-ին  միջազգային զորքերի դուրսբերման նախապատրաստությունը:

Լեոն Պանետան կհանդիպի  Աֆղանստանում կոալիցիայի ուժերի հրամանատար գեներալ Ջոն Ալենի , Քաբուլում  ԱՄՆ դեսպան Ռայան Կրոկերի ու Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի  հետ:

Իր  այցելության նախօրեին Պենտագոնի ղեկավարն ընդունել է, որ թալիբներն ակտիվացել են երկրի հարավում ու արևմուտքում:

Նախարարի այցից մեկ օր առաջ  երեք մահապարտների հարձակումից զոհվել է 22 և վիրավորվել 50 մարդ:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply