Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 6, 2012 22:18
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունիսի 6-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակիցankakh.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը Ադրբեջանի կողմից վեջերս զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները որակել է որպես սադրիչ գործողություններ` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը եւ միջնորդ երկրների ջանքերի թուլացմանը, եւ այս համատեքստում անհրաժեշտ համարել համապատասխան միջոցների ձեռնարկումը նման պահվածքը չեզոքացնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
