ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի պատվիրակությանը՝ տնօրեն, ոստիկանության գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովի գլխավորությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 6, 2012 22:06
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիկոլայ Օվչիննիկովը ոստիկանության պետին, որպես ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նախագահողի` զեկուցեց հաշվետու ժամանակահատվածում Բյուրոյի կողմից կատարված աշխատանքների մասին:
Ներկայացվեցին նաև 2012թ. աշնանը կայանալիք ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Բյուրոյի միջև համագործակցության ու զարգացման հետագա ուղիները:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով գեներալ-գնդապետ Նիկոլայ Օվչիննիկովը պարգևատրվեց «Օրենքի պատվար» մեդալով, իսկ պատվիրակության անդամ Սերգեյ Գաֆարովը՝  «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար»  կրծքանշանով:
Հանդիպումն  անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում:
Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply