Ավանի «Սթար» սուպերմարկետի դիմաց սպանել են 5 համարի երթուղայինի վարորդին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 6, 2012 21:56

Երեւանի Ավան վարչական շրջանում` «Սթար» սուպերմարկետի դիմաց, այսօր` հունիսի 6-ին, ժամի 20.30-21.00-ի սահմաններում, սպանել են 5 համարի երթուղայինի երիտասարդ վարորդին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Երթուղայինը վարորդը 22-23 տարեկան երիտասարդ է` Հակոբ անունով:

Դիակն արդեն տեղափոխել են, բայց այդ տարածքը այժմ մարդաշատ է:

Ականատեսների վկայությամբ` սպանությունից առաջ վեճ է եղել եւ ծեծկռտուք:

Նախնական տվյալներով` նրան դանակահարել են:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply