25-ամյա մի տղամարդու մոտ հայտնաբերվել է թմրանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 6, 2012 21:25

Հունիսի 5-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Կամոյի փողոցի թիվ 42/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 25-ամյա մի տղամարդու, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ` 5 մլ դեղին գույնի հեղուկով:
Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածը «Պենտալգին» և «Կոդետեպ» տեսակի դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply