Երեք ավտոպատահարից `յոթ վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2012 21:03
Հունիսի 5-ին, ժամը 20.30-ին,  Էմինեսկուի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «ԳԱԶ-32212»  և «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 5-ին, ժամը 10.30-ի սահմաններում,  «ՎԱԶ-2115»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ճանապարհի 50-րդ կ/մ-ին վրաերթի է ենթարկել 13-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 6-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում «Օպել-Աստրա»   մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին և շրջվել հրապարակի ծաղկանոցը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply