Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը հանդիպել են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 6, 2012 19:51

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի “О2 World” արենայում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Այսօր Բեռլինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ռոբերտ Շտիգլիցն ասել է, թե պատրաստվում է պաշտպանել աշխարհի չեմպիոնի գոտին (այն այժմ Շտիգլիցի մոտ է):
Արթուր Աբրահամը շեշտել է, որ ուրախ է տիտղոսային մարտը “О2 World” արենայում անցկանցելու համար: Մեր հայրենակիցը հայտարարել է, որ իր նպատակը աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելն է:
“Մինչ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելն ինձ սպասվում է մարզումների ծանր փուլը: Նպատակիս հասնելու համար պատրաստ եմ հաղթահարել ամեն դժվարություն”,- ասել է Արթուր Աբրահամը:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply