Հիլարի Քլինթոն. ԼՂ խնդրի կարգավորման նոր մոտեցում կառաջարկվի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2012 19:11

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նոր մոտեցում կառաջարկվի: Այս մասին, այսօր` հունիսի 6-ին, Բաքվում, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է APA-ն:

«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության: Փարիզում կայանալիք հանդիպմանը մենք հակամարտության լուծման նոր մոտեցում կառաջարկենք: Խնդրի լուծումը պետք է գտնվի»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսի 18-ին` Փարիզում»,-նախօրեին հայտնել էր Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Դիտվել է 1725 անգամ:
Print Friendly

Leave a Reply