«Փյունիկը» ջախջախեց «Արարատին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 21, 2009 16:40

ֆուտբոլի առաջնությունԵրեկ կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի հանդիպումներում ամենամեծ անակնկալը գրանցվեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում. «Փյունիկը» 6:0 հաղթեց «Արարատին»:

Մյուս թիմերի մասնակցությամբ խաղերում արձանագրվեցին այսպիսի հաշիվներ. «Շիրակ»-«Ուլիս»` 0:1, «Միկա»-«Բանանց»` 3:1, «Գանձասար»-«Կիլիկիա»` 4:1:

Մրցաշարային աղյուսակում թիմերն այսպիսի հաջորդականությամբ են դասավորվել` «Փյունիկ» (56 միավոր), «Միկա» (54), «Ուլիս» (46), «Բանանց» (42), «Գանձասար» (35), «Շիրակ» (23), «Կիլիկիա» (18), «Արարատ» (10):

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply