Ճանապարհային երթևեկության ոլորտում օրենքները փոփոխվել են, գումարներն էլ` ավելացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2012 17:29

Փետրվարի 7-ին ԱԺ-ն ընդունեց ճանապարհային երթևեկության ոլորտում վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը ուժի մեջ է մտել մարտի 17-ին և սկսել է կիրառվել տասն օր անց: Oրենքներից բխող հետևանքներին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Փոփոխությունների արդյունքում խստացվել են խաչմերուկներում կանոնների խախտման սահմանված արագությունը գերազանցելու տուգանքները: Այս օրենքները ուժի մեջ են մտել մարտի 27-ից, իսկ մյուս օրենքները` հունիսի 2-ից:

Եթե մինչ այս փոփոխությունները արագության գերազանցման համար սահմանվող տուգանքի չափը կազմում էր 12.000-40.000 դրամ, իսկ կրկնվելու դեպքում նաև վարորդական իրավունքի զրկում էր հասնում վեցամսյա ժամկետով, ապա այժմ զրկումը վերացել է, իսկ տուգանքների չափը կազմում է 10.000-60.000 դրամ: Հովհաննիսյանի խոսքով, նման փոփոխությունների նպատակը գումարների հավաքագրումն է:

Ավելացել է նաև խախտումների ցանկը: Եթե նախկինում այն բաղկացած էր 90 կետից, ապա այժմ, “Աքիլլես”-ի մոտավոր հաշվարկներով, այդ թիվը կազմում է 104:

“Ճանապարհային ոստիկանությունն ասում է, որ խախտումների 40 տոկոսը կազմում են ճանապարհային նշանների և գծանշումների խախտումները, ինչը բավականին թիվ է կազմում`մոտ 3000, և այդ թիվը այժմ դարձել է 5000, այսինքն` այստեղ միանշանակ 70 տոկոսով ավելացում ունենք: Իսկ եթե հաշվենք նաև մյուս խախտումները, ապա մեր նախնական հաշվարկներով ուղիղ երկու անգամ ավելացել են հավաքագրվող գումարները,-նկատեց “Աքիլլես”-ի ղեկավարը:

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ վարորդների կողմից օրական մոտ 50-60 զանգ են ստանում. Վարորդներին հետաքրքրում են օրենսդրական նոր փոփոխությունները`  ապակիների լուսաթափանցելություն, ծխելու արգելք, ամրագորտիներ  և այլն:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply