ԵԱՀԿ գործող նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2012 17:24

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան հաջորդ շաբաթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, Գիլմորը կհանդիպի երեք պետությունների ղեկավարությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` քննարկելու ԵԱՀԿ-ի գերակայությունները տարածաշրջանում: ԵԱՀԿ գործող նախագահը Երեւանում կլինի հունիսի 11-12-ը, Թբիլիսիում` 12-13-ը, Բաքվում` 13-14-ը:

«ԵԱՀԿ տարածաշրջանում սառեցված հակամարտությունների կարգավորման գործում առաջընթացի ապահովումն իռլանդական նախագահության առաջնահերթությունն էր: Այցի ընթացքում գործող նախագահը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, 2008թ. վրացական հակամարտության խնդիրը եւ ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հեռանկարները»,-նշված է կառույցի լրատվական ծառայության մամլո հաղորդագրությունում:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply