Կաղնուտ գյուղի մի բնակչի գոմից ոչխար են գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 6, 2012 17:15

Հունիսի 5-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել Կաղնուտ գյուղի մի բնակիչ և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, դռան փականը կոտրելով, իր անասնագոմից գողացել են ոչխար` պատճառելով մոտ 70.000 դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ գողությունը կատարել է Կապան քաղաքի բնակիչ, 1979 թ. ծնված Գևորգ Գ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը` ներկայացնելով գողացված ոչխարի միսը:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply