Վրաերթեր Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, Օհանովի փողոցում ու Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 6, 2012 17:11

Հունիսի 5-ին, ժամը 13.20-ին, «Դեու նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 24-ամյա մի աղջկա և իր մեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 5-ին, ժամը 10.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Օհանովի փողոցի թիվ 1/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 5-ին, ժամը 09.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply