Պաշտոնական Փարիզը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 6, 2012 17:21

Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, որի արդյունքում վերջին օրերին մարդկային կորուստներ են եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից, պաշտոնական Փարիզը խնդրի առնչությամբ հունիսի 6-ին հայտարարություն է տարածել:

Ֆրանսիան կողմերին կոչ է անում չդիմել ուժի կիրառմանն ու չխախտել 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը: «Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով չպետք է լուծվի: Կողմերը պետք է հավատարիմ մնան խաղաղ կարգավորման սկզբունքների վրա հիմնված ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթներին: Մինսկի խմբի համանախագահները բանակցությունները շարունակելու նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւս մեկ հանդիպում են նախատեսում կազմակերպել Փարիզում: Մենք նախապատրաստվում ենք այս հանդիպմանը»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply