Նահանջ չորս քայլով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 6, 2012 14:56

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին նահանջել է չորս քայլով և զբաղեցնում է 51-րդ տեղը:

Աշխարհի  առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Դանիայի թիմը զբաղեցնում է 9-րդ տեղը: Իտալիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Մալթայի ներկայացուցիչները համապատասխանաբար 12-րդ,  27-րդ, 90-րդ, 147-րդ հորիզոնականներում են:

Դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում են հետևյալ հավաքականները. 1.Իսպանիա, 2. Ուրուգվայ, 3. Գերմանիա, 4. Հոլանդիա, 5. Բրազիլիա, 6. Անգլիա, 7. Արգենտինա, 8. Խորվաթիա, 9. Դանիա, 10. Պորտուգալիա:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply